Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
23.06.2021 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Հունիսի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Արմեն Շ.-ն, որը 2015 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: