Ոստիկանները հետախուզվողին Մոսկվայից տեղափոխեցին Երևան
11.09.2023 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.40-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Մարտին Հ.-ն: Նա 2012 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: