Մոսկվայում խարդախություն կատարած կնոջը հայտնաբերեցին
19.07.2014 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվել 1969 թ. ծնված Սուսաննա Ս.-ն, որը 2010 թ. օգոստոսի 18-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: