Մոսկվայում կամավոր ներկայացել է հայ իրավապահներին
16.07.2016 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գեղամ Բ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 29-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: