Մոսկվայում գտնվող հայ ոստիկաններին ինքնակամ ներկայացել են երեք հետախուզվող
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, ՀՀ է տեղափոխվել 1993 թ. ծնված Խաչատուր Ե.-ն, որը 2017թ. մայիսի 26-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Տիգրան Խ.-ն, որը 2015թ. մարտի 17-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, չվերթով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը 2014թ. դեկտեմբերի 26-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: