Մոտոցիկլետի ուղևորը մահացել է
07.06.2016 11:33
ՃՏ պատահարներ
Հունիսի 7-ին, ժամը 1-ին, Երևանի Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը` 1988 թ. ծնված Սուրեն Խաչատրյանը, գիտակցության չգալով՝ ժամը 2-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: