Մոտոցիկլետը բախվել է երկաթգծի կամրջի հենասյան պատին
16.08.2013 13:28
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ է բախվել երկաթգծի կամրջի հենասյան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: