Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
14.06.2014 11:58
ՃՏ պատահարներ
Հունիսի 13-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական ճանապարհին միմյանց են բախվել Միքայել Կ.-ի վարած մոտոցիկլետը և Գևորգ Կ.-ի վարած «Դեյվու Մատիս» մակնիշի ավտոմեքենան:
Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: