Մոտոցիկլետի վարորդը գիտակցության չգալով մահացել է
20.12.2016 13:54
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ իրար էին բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետը:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներից տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին, մոտոցիկլետի վարորդը՝ 1936 թ. ծնված Անդրանիկ Էկմեկչյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: