Մուրճով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և գումար պահանջել
Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 1967 թ. ծնված Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառել վնասվածքներ և իրենից պահանջել գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրին 1961 թ. ծնված Յուրի Խ.-ն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: