Մուշի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
05.05.2021 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին Գյումրի քաղաքի Տիմիրազևի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արայիկ Յ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արայիկ Յ.-ն ներկայացել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: