Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մուսալեռում
09.03.2022 14:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 8-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հայտնաբերվել և Տավուշի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Սարգիս Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: