Մտել է աշխատասենյակ և սեղանի վրայից գողացել հեռախոսը
18.06.2015 09:23
Գողություն
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին: Նա խոստովանել է, որ օրերս բաց դռնից մտնելով 1951 թ. ծնված Ալիկ Ի.-ի աշխատասենյակ՝ սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: