ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր ոստիկանները մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մոտ ինքնաշեն ատրճանակ և 70 փամփուշտ են հայտնաբերել

Ապրիլի 29-ին, ժամը 09.55-ին, մի քաղաքացուց մետրոպոլիտենի ոստիկանության պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Չարբախ» կայարանի մուտքի դիմաց` դրսի կողմից նկուղ իջնող աստիճանների վրա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց գործարանային համարի ինքնաշեն ատրճանակ, 5.6 մմ տ/չ՝ 3 և 7.62 մմ տ/չ՝ 67 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: