Հետախուզվողը հայտնաբերվեց Մրգաշատ գյուղում
 
                                            Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մրգաշատ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Կարեն Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					