Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով հետախուզվող` Մրգավանում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մրգավան գյուղում հայտնաբերվել է 1981 թ. ծնված Բագրատ Ն.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
