ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Արժանի մրցանակ՝ հեղինակավոր միջազգային փառատոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։
Հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր և պատիժ» և «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում:
Մի քանի օր տևած քննարկումների արդյունքում միջազգային փառատոնի ժյուրին որոշեց հաղթողներին:
Մեր ներկայացրած «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթող ճանաչվեց «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Մրցանակը ստացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և դիպլոմների արժանացան նաև Մեծ Բրիտանիայի, Շրի Լանկայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի ներկայացուցիչները: