ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետը՝
Իրականացնում է Պարեկային ծառայության անմիջական ղեկավարումը, իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, Պարեկային ծառայության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով, հաշվետու է ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետին և իրավասու տեղակալին, պատասխանատու է ծառայության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար, իրականացնում է ծառայության նկատմամբ անմիջական հսկողություն, իր իրավասության սահմաններում ընդունում է անհատական իրավական ակտեր, տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ, սահմանում է տեղակալների կողմից համակարգվող առանձին գործառույթների և ենթակառուցվածքային ստորաբաժանումների շրջանակը, իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ծառայության աշխատակիցներին, առաջարկություն է ներկայացնում ծառայողների հերթական և արտահերթ վերապատրաստումների վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետին՝ ծառայության աշխատակիցներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ, սահմանված կարգով ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետի քննարկմանն է ներկայացնում ծառայության աշխատանքների կազմակերպմանը վերաբերող առաջարկներ, հրամանների և ցուցումների նախագծեր, մասնակցում է ծառայությանը վերաբերող հարցերի քննարկմանը, իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում ծառայության աշխատակիցներին, մասնակցում է ծառայության քաղաքականության մշակմանը, ծառայության աշխատակիցներին տրամադրում է արձակուրդ և թույլատրում գործուղումները, հաստատում է ծառայության պլանները և մարտավարատակտիկական այլ փաստաթղթերը, իր իրավասության սահմաններում ներկայացնում է ծառայությունը պետական մարմիններում և այլ կազմակերպություններում, իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնին նշանակվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու իրավունք ունեն բարձրագույն կրթություն ունեցող, տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանային տարիքի չհասած ոստիկանության այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը:
Առանց սույն մասով նախատեսված պաշտոնի նշանակելու պայմանների՝ ոստիկանության մասնագիտացված հանձնաժողովի եզրակացության հիման վրա ոստիկանության գլխավոր խմբերի պաշտոնում կարող է նշանակվել ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցող և անձնական (բարոյական) բարձր որակներով բնութագրվող ոստիկանության այն ծառայողը, ով մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության միջին խմբի պաշտոն: Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Կառավարության, վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները, որոնք բավարարում են ոստիկանությունում ծառայության անցնելու համար օրենքով սահմանված պահանջները։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնին նշանակումը կատարվելու է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
Հիմնական աշխատավարձը 470․080 ( չորս հարյուր յոթանասուն հազար ութսուն) ՀՀ դրամ է, օրենքով սահմանված կարգով կհաշվարկվի նաև զինվորական ծառայության ստաժը։
Մրցույթը կկայանա 20․04.2023թ. ժամը 11։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Մրցույթին մասնակցելու համար ոստիկանության ծառայողները լիազորված ստորաբաժանում են ներկայացնում գրավոր զեկուցագիր` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են, իսկ ոստիկանության համակարգի նախկին ծառայողները ներկայացնում են`
1) դիմում (հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է մրցույթի մասնակիցը).
2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.
3) այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր և դրանց պատճենները.
4) աշխատանքային գրքույկ և դրա պատճենը.
5) հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք և դրա պատճենը.
6) 3x4 չափսի 4 լուսանկար ու 9x12 չափսի 1 լուսանկար.
7) արական սեռի դիմորդները` զինվորական գրքույկ և դրա պատճենը.
8) հայտարարություն այն մասին, որ անձը չի տառապում ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկով նախատեսված որևէ հիվանդությամբ կամ ֆիզիկական թերությամբ.
9) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
10) հայտարարություն այն մասին, որ իր նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում, ինքը չի դատապարտվել հանցագործություն կատարելու համար կամ անզգույշ հանցագործության կատարման դեպքում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է:
Մրցույթին մասնակցելու համար նշված փաստաթղթերը ոստիկանության ծառայողները կամ նախկին ծառայողները ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.03.2023թ.:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում պարեկային ծառայության պետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժին` 322 կամ 311 սենյակ:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130
Հեռ.` 011-58-49-71