ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՀԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՀԾ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետի տեղակալ (ծածկագիր` 03-Հ-2.3-1) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Վարչության խնդիրներից բխող և Բաժնի գործառույթներին համապատասխան ապահովում է աշխատանքների իրականացումը և պատասխանատու է դրանց ժամանակին և որակյալ կատարման համար, իրականացնում է Ոստիկանության գործունեության ֆինանսավորման հաշվառման, ամփոփման, ստուգման աշխատանքները, նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է (ազատ) ռուսերեն լեզվի.
- տիրապետում է իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:
Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Մրցույթը կկայանա 11.01.2022 թ. ժամը 10.00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք. Երևան, Նալբանդյան 130:
2. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բյուջեի պլանավորման և կատարման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-10) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Իրականացնում է Բաժնի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց ժամանակին ու որակյալ կատարման համար, Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Ոստիկանության գործունեության կոնկրետ ոլորտի ֆինանսական պլանավորման հետ կապված աշխատանքները, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- տնտեսագիտություն և կառավարում (080000) մասնագիտություններով բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է (կարդում և կարող է բացատրվել) ռուսերեն լեզվին:
Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Մրցույթը կկայանա 12.01.2022 թ. ժամը 10.00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք. Երևան, Նալբանդյան 130:
3. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-463) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Իրականացնում է Բաժնի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց ժամանակին ու որակյալ կատարման համար, Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Ոստիկանության գործունեության կոնկրետ ոլորտի ֆինանսական պլանավորման հետ կապված աշխատանքները, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Մրցույթը կկայանա 12.01.2022 թ. ժամը 11.30-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք. Երևան, Նալբանդյան 130:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ ոստիկանությունում առնվազն մեկ տարվա ծառայության ստաժ.
- տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի:
4. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության սոցիալական ապահովման և կենսաթոշակների նշանակման բաժնի սոցիալ-իրավական բաժանմունքի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-249) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Իր լիազորությունների սահմաններում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշմանդամ զինծառայողներին, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակում է դրամական օգնություններ, Բաժանմունքի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Մրցույթը կկայանա 11.01.2022 թ. ժամը 11.30-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք. Երևան, Նալբանդյան 130:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- իրավագիտություն (030500) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է (կարդում և կարող է բացատրվել) ռուսերեն լեզվին:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).
- քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
- տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.
- հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
- հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
- 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը:
- ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
- Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 24.12.2021 թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:
Հասցե` Երևան 0025, Նալբանդյան 130
Հեռ.` (011) 52-83-74 (ներքին` 54-46), (010) 59-66-85 (ներքին` 56-85), (010) 59-64-56 (ներքին` 54-56)