ՀՀ ոստիկանության ՔՀԾ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մշտական մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` ՀՀ ոստիկանության ՔՀԾ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի պետ (ծածկագիր` 03-Հ-2.2-12) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Ընդունում և ուսումնասիրում է ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերականգնելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացված փաստաթղթերը (կազմված գործերը), պարրզաբանումներ տալիս քաղաքացիության հարցերով գործող կարգի վերաբերյալ, պատրաստում է իրավասու մարմինների և անձանց կողմից ուղարկված հարցումների պատասխանները, Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը, իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր, քաղաքացիության վերաբերյալ գործերը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմ: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթը կկայանա 02.11.2021թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
2. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ (ծածկագիր` 03-Հ-2.2-26)
Կազմակերպում և իրականացնում է ՀՀ քաղաքացիներին անձնագիր, նույնականացման քարտ, քաղաքացիություն չունեցող անձանց անձը հաստատող փաստաթուղթ տալու (փոխանակելու) գործընթացները, հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարում կազմակերպում և համակարգում է անձնագրային ծառայությունների համագործակցությունը պետական կառավարման մարմինների հետ, տարածքային անձնագրային ծառայություններին ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն, իրականացնում է աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
1-ին և 2-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի.
տիրապետում է իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Մրցույթը կկայանա 03.11.2021թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).
քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.
հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.
հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.10.2021թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:
Հասցե` Երևան 0025, Նալբանդյան 130
Հեռ.` (011) 52-83-74 (ներքին 54-46), (010) 59-66-85 (ներքին 56-85), (010) 59-64-56 (ներքին 54-56)