ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը նույնպես Մրգաշատում էր։ Ստացված տվյալներն իրացնելով՝ նրանք այցելել են Մրգաշատ գյուղի բնակիչներից մեկի տուն: Տանտերը ոստիկաններին է ներկայացրել չորացրած, մանրացրած դեղնականաչավուն զանգված։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 40 գրամ կանեփանման զանգված։
Թմրամիջոցի հաջորդ հայտնաբերումն արձանագրվել է Ալաշկերտ բնակավայրում: Ըստ համայնքային ոստիկանների ստացած տեղեկության՝ Ալաշկերտի 31-ամյա բնակիչը աղավնաբնում պահում է թմրամիջոց։
Ալաշկերտ մեկնած համայնքային ոստիկաններին երիտասարդը աղավնաբնից ներկայացրել է կանեփանման չորացված զանգված։ Նա ձերբակալվել և տարվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է, որ իր ներկայացրած 73 գրամ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հաջորդ դեպքում Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Ջանֆիդա: Բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփի չորացած ճյուղեր և 18 գրամ կանեփանման զանգվածով ապակյա տարա: Հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրանյութ պատրաստելու նպատակով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: