ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատանքի հրավեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում

Աշխատանքի հրավեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից մինչև 30 տարեկան արական սեռի ՀՀ այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գունդ /ք. Երևան, Խորենացի 158, հեռ. 010- 55-23-22/ կամ ուղեկցող գումարտակ /ք. Երևան, Արղության 10 հեռ. 010- 23-58-10/: