Քաղաքացին ատրճանակի հետ գրություն է թողել
16.11.2015 14:38
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել և գրություն. «Այս ատրճանակը իմ հետ բերել եմ ԼՂՀ պաշտպանական մարտերից և ցանկանում եմ Ձեր միջոցով հանձնել ոստիկանություն»:
Ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: