ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ահազանգի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.12.2015 22:45 Հանրաքվե
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ահազանգի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդը 11/3 ընտրատեղամասում լուսանկարել էր երկու անձանց և ԶԼՄ-ներին տրամադրած տեղեկատվությամբ նշել, թե այդ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնաքվեարկություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ուսումնասիրվել է հաղորդումը, նախապատրաստվել են նյութեր:
Շենգավիթ համայնքի մի բնակիչ ոստիկաններին հայտնել է, որ նկարում պատկերված անձանցից մեկն ինքն է, ընտրել է այդ ընտրատեղամասում և՝ մեկ անգամ, իսկ նկարի մյուս անձը իր հորեղբոր թոռն է, որը դարձյալ Շենգավիթի բնակիչ է: Վերջինս ևս տվել է համանման բովանդակությամբ բացատրություն՝ նշելով, որ ինքը նույնպես ընտրել է այդ ընտրատեղամասում և՝ մեկ անգամ: