ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով:
Արմեն Ղ.-ն ձերբակալված է և գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնի ՁՊՎ-ում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: