Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: