Ոստիկանները բացահայտել են դիզելային վառելիքի յուրացման դեպք
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 19-ին, ժամը 01.40-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածից՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող ընկերության շինտեխնիկայի տեղակայման վայրից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը տվել է խոստովանական բացատրություն, որ իրեն վստահված շինտեխնիկաների բաքերից նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, ռետինե խողովակով քաշելու միջոցով յուրացրել է 4 20 լ տարողությամբ դիզվառելիք:
Ձեռնարկվում են միջոցառումներ յուրացված դիզվառելիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: