51-ամյա կինը հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
13.06.2022 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Շերամի փողոցի խանութ-սրահներից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Անուշ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: