Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
02.09.2017 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, վետերաների խորհրդի հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի 10 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հմայակ Թ.-ին, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: