«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին անզգուշությամբ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել
Ապրիլի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին, փորձելով բացել մեքենայի կողային ապակին, անզգուշությամբ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: