Մայիսի 18-ից Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում գործարկվելու է նոր արագաչափ
18.05.2015 09:31
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսի 18-ից գործարկվելու է Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: