ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն

Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները վարչական իրավախախտում կատարելու համար Կենտոնականի բաժին են բերել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից՝ 1948 թ. ծնված Հակոբ Նազարի-Դեխնավիին, որը ժամը 20-ին հաղորդում է տվել, որ ժամը 19-ին Հանրապետության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը ապտակել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: