ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության ՆԱ վարչությունը 17 տարեկան է

20.01.2020 17:47 Միջոցառումներ

Հունվարի 20-ը ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է։
17 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարի 20-ին, ոստիկանության պետի հրամանով ստեղծվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։ Այն ոստիկանության ինքնուրույն վարչություն է, ունի երեք ենթակա բաժին՝ ծառայողական քննությունների, օպերատիվ ապահովման և հաշվառման ու վերլուծության։
Վարչության թիվ մեկ խնդիրը ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունն է։
Եվ արդեն 17 տարի վարչության ծառայողները, հավատարիմ իրենց կոչմանն ու առաքելությանը, շարունակում են պայքարը՝ ուղղված ոստիկանության համակարգում կարգապահության ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը։
Հունվարի 20-ին վարչության կազմավորման օրվա առթիվ ներքին անվտանգության վարչության ծառայողներին ընդունեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության ներքին անվտանգության վարչության մի խումբ ծառայողներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվագրերով։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհավորեց ստորաբաժանման ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն` ի շահ Հայաստանի Հանրապետության և ոստիկանության։