ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել են 29-ամյա Էդվարդ Պ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը) և 175-րդ (Ավազակությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Էդվարդ Պ.-ն հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: