ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կեսգիշերային վեճ ու դանակահարություն Նոր Արտամետում. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Կեսգիշերային վեճ ու դանակահարություն Նոր Արտամետում. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 9-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժին փոխանցվեց հաղորդում. «Աբովյան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Արտամետ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա մի տղամարդ:
Նաիրիի բաժնի ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Նոր Արտամետ գյուղում՝ դանակահարված տղամարդու տան մոտ, վեճ էր ծագել նրա և Նոր Հաճնի չորս բնակիչների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել էր:
Բացահայտումն ավարտին հասցնելու նպատակով Նաիրիի քրեական հետախույզները համագործակցեցին Նոր Հաճնի բաժանմունքի գործընկերների հետ: Համագործակցությունն արագ արդյունք տվեց: Ստացվեց հավաստի տեղեկություն, որ դանակահարողը նորհաճնեցի 46-ամյա տղամարդն է: Նա Եղվարդ քաղաքում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ խոստովանեց արարքը:
46-ամյա տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: