Նաիրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Դավթաշենում
05.09.2023 12:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 4-ին, Երևանի Դավթաշեն թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1964 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: