Նաիրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում
18.08.2022 13:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 17-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 39-ամյա Հակոբ Ղ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: