Նախկինում դատվածը՝ նոր մեղադրանքով
11.06.2016 09:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 30 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված, նախկինում դատված Վյաչեսլավ Մ.-ին, ով 2015 թ. հունիսի 23-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: