ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քննարկվել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծ

Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով տարեսկզբին ՀՀ վարչապետի հանձնարարականով Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են <> մշակման աշխատանքներ:

 

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և կարևորելով քննարկումը նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ՆԳՆ ոստիկանությունը հունիսի 30-ին, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, կազմակերպել էր հանդիպում-քննարկում:

 

Մասնակցում էին շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գրիգոր Մկրտչյանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Սահակյանը, ինչպես նաև գլխավոր վարչության ծառայողներ:

 

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ներկայացրեց թմրամիջոցների անօրինական շրջանառության առկա իրավիճակը Նա նաև բարձր գնահատեց հասարակական կազմակերպությունների աշխատանքը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում:

 

Այնուհետև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հանդիպման  մասնակիցներին ներկայացրին Ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ ներկայացվեցին առաջարկություններ: Հանդիպումն անցավ բովանդակային  քննարկումների մթնոլորտում, եղան բազմաթիվ առաջարկություններ, որոնք միտված էին առավել ընդգրկուն և համապարփակ ռազմավարական փաստաթղթի  ձևավորմանը:

 

Քննարկման ավարտին գնդապետ Վարդան Վարդանյանը վերստին կարևորեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում և հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: