1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը ուժեղացված ծառայության անցան Երևանում: Նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Հրահանգավորելով Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի պահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց տոնական պարեկաման ձևաչափն ու խնդիրները:
Տոնական ծառայոււթյան դուրս եկավ 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով, որոնք շուրջորյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և զվարճանքի վայրերում:
Տոնական ուժեղացված ծառայությունը՝ ուղղված երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովմանն ու անցանկալի միջադեպերով սիրելի տոնը չմթագնելուն, սկսված է, և կարծում ենք, որ Ամանորի գիշերը հնչող բարեմաղթանքների մեջ գնահատումի ու  երախտագիտության խոսք կլինի նաև ոստիկանին, որն այդ պահին իր տանը չէ, որպեսզի մե՛ր տներից չպակասի լուսավոր ու տաք ապահովությունը: