ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշխատանքային հանդիպում ՆԳ և ՏԿԵ նախարարների տեղակալների մասնակցությամբ

16.03.2023 19:44 Պաշտոնական

Մարտի 16-ին ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը։
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը և դրանց կանխման վերաբերյալ առաջարկությունները։ Հայաստանի տարբեր մարզերում նախատեսվող երթևեկության կազմակերպման փոփոխություններին վերաբերող կոնկրետ օրինակների շուրջ ծավալվեց ակտիվ վերլուծություն, արվեցին լրացուցիչ առաջարկություններ, որոնց շուտափույթ լուծումը պահանջում է շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։ Կողմերը քննարկեցին նաև կստարվելիք փոփոխություններին առնչվող ինժեներական լուծումներին, ճանապարհային նշաններին, երթևեկության մասնակիցների անվտանգությանը վերաբերող հարցեր։
Արամ Հովհաննիսյանն ու Քրիստինե Ղալեչյանը պատրաստակամություն հայտնեցին ավելի խորացնել կառուցողական համագործակցությունը, որը միտված է առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը։