Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին
27.05.2021 11:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Երևանի Կենտրոնական փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Սասուն Մ.-ն, որը 2020 թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սասուն Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: