Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին
07.06.2022 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին բաժին է ներկայացել 45-ամյա Արթուր Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: