Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմին
10.05.2023 12:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում հայտնաբերել և Մալաթիայի բաժին են ներկայացրել 30-ամյա Արփինե Հ.-ին, որը մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: