Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին
08.06.2022 14:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին Ներսես Աշտարակեցու հրապարակից բերման է ենթարկվել Վալերիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքիի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: