ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախկին փեսան բերման է ենթարկվել

12.02.2013 11:06 Կողոպուտ

Փետրվարի 10-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում  Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն,  նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, մտել է տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը  ու հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում Տիգրան Գ.-ն ցանկապատի վրայից մտել է Լեհվազ գյուղի հիշյալ բնակչի  տուն և նախկին կնոջ  ննջասենյակում խանգարել է նրա հանգիստը, քաշքշել և բռնի կերպով ձեռքից հափշտակել  բջջային հեռախոսն ու դիմել փախուստի, որից հետո կնոջ հայրը զանգահարել է Տիգրան Գ.-ին և պահանջել վերադարձնել հեռախոսը:
Նույն օրը, ժամը 04.45-ին, Տիգրան Գ.-ն վերադարձել է նշված տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, բռունցքով հարվածներ է հասցրել  նրա դեմքին և պատճառել վնասվածքներ:
Տիգրան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հիշյալ բջջային հեռախոսը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: