ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախկինում 4 անգամ դատվածը՝ նոր հանցադրվագներով

06.07.2013 11:42 Գողություն

Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեփսիուսի փողոցի թիվ 25 հասցեի մոտից Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1976 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Արայիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 18-ի գիշերը գողացել է Տ.-ի անձնական օգտագործման ավտոմեքենայի չորս անիվներն ու մարտկոցը:
Արայիկ Մ.-ն խոստովանել է, որ նմանատիպ գողությունների ևս 19 դեպք է հեղինակել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արայիկ Մ.-ն նախապատրաստված նյութերով հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: