ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախկինում 5 անգամ դատապարտվածը` կրկին ոստիկանությունում

05.08.2013 13:08 Գողություն
Օգոստոսի 3-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Մալաթիայի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված  Լիռա Ա.-ին: 
Պարզվել է, որ Լիռա Ա.-ն ս/թ հուլիսի 26-ին գտնվելով Րաֆֆու փողոցի թիվ 23/41 հասցեում գործող գեղեցկության սրահում, աթոռի վրա դրված  պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ և բանկային տարբեր քարտեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս: 
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: