ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախկինում 7 անգամ դատապարտվածը նոր հանցադրվագով

11.11.2014 15:45 ԱՄՏ-ի փախցնել

Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, 1989 թ. ծնված Մհեր Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գ.-ն և հայտնել, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, որը կայանված է Չարբախ թաղամասում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: