ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախորդ օրը վրաերթի ենթարկված ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

10.05.2013 12:55 ՃՏ պատահարներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ Անիչկա Իսկանդարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 9-ին, ժամը 08.30-ին, Իջևանի բժշկական կենտոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Իսկանդարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: